
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին հարվածելուց և նրա գերագույն առաջնորդի մահից հետո Թեհրանի հետ համաձայնության գալն ավելի հեշտ է դարձել։
«Հիմա շատ ավելի հեշտ է դրան (դիվանագիտական լուծմանը – խմբ.) հասնելը, քան մեկ օր առաջ էր», – ասել է նա CBS-ին։
Թրամփի խոսքով՝ իրենք սպասում են Թեհրանի պատասխան արձագանքին։ Նա նաև պնդել է, որ Իրանը «շատ է տուժել» հարվածներից։