Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին մահացել է

Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել է, որ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին մահացել է․ նա սպանվել է շաբաթ առավոտյան՝ իր գրասենյակում։ Նրա հետ զոհվել են դուստրը, փեսան, թոռնուհին և հարսներից մեկը։ Հայտարարության մեջ նշվել է նաև, որ երկրում 40-օրյա սուգ է հայտարարվելու։

Մինչ օդային հարձակումները, ամերիկյան լրատվամիջոցները տարածել էին տեղեկություն, որ Հոմենեին նախապատրաստվել էր իր ենթադրելի սպանությանն ու կարգադրել, ղեկավարությունը բաժանել քչաթիվ մերձավոր պաշտոնյաների մեջ, իսկ համակարգող նշանակել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Խորհդում Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչ և ազգային անվտանգության հիմնական հարցերի, այդ թվում՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար, Ալի Արդաշիր Ամոլի Լարիջանիին։

https://www.tasnimnews.ir/

Leave a Comment