Մարտի 1-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին կանխատեսվում է 2-4, երեկոյան՝ -1-ից 1 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -1-ից -4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -1-ից -4 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -1-ից -5 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 0-ից -4 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -4 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -1-ից 4 աստիճան։ Արարատի մարզ կեսօրին օդի ջերմաստիճանը կլինի մինչև 2-4 աստիճան։
Արմավիրում սպասվում է 2-5 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -1-ից -4 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -2-ից -5 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 4 աստիճան։
