Որքանով ես տեղեկացված եմ, Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ողջ է,- հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արախչին։
«Դոնալդ Թրամփի պնդումները Իրանում ռեժիմի փոփոխության մասին «անհնարին առաքելություն» է։
Ներկայումս ԱՄՆ-ի հետ որևէ կապ չկա։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է խոսել, ապա գիտի, թե ինչպես կապ հաստատել Իրանի հետ։ Բայց նախ պետք է դադարեցվեն հարվածները։
Մեկ կամ երկու հրամանատար սպանված են, բայց պաշտոնյաների մեծ մասը ողջ է։
Դեռ մնում է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորող համաձայնագրի կնքման հնարավորություն։
Իրանը չունի Միացյալ Նահանգներին հարվածելու հնարավորություն և մտադիր չէ մշակել նման հրթիռներ դա անելու համար», – ասել է Աբբաս Արախչին։