Ամերիկացի սենատորը Թրամփի քայլը որակել է որպես Ջորջ Բուշ կրտսերի սխալի կրկնություն


Միջազգային


Նյու Ջերսիից ԱՄՆ սենատոր Էնդի Քիմը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարվածելու որոշումը որակել է Ջորջ Բուշ կրտսերի՝ Իրաք ներխուժելու սխալի կրկնություն։

«Ամերիկացիները չեն ցանկանում կռվել Իրանի դեմ։ Այս հարվածները ձեռնարկելով՝ նախագահ Թրամփը կայացրեց նույն վտանգավոր և անխոհեմ որոշումը, որը նախագահ Բուշը կայացրեց մեկ սերունդ առաջ։ Նա ամերիկացիներին վտանգի ենթարկեց՝ առանց մեր ազգային անվտանգությանը անմիջական սպառնալիքի հավաստի ապացույցներ ներկայացնելու», – գրել է Քիմը սոցիալական ցանցերում։


Leave a Comment