ԻՀՊԿ հրամանատար. Իրանը մոտ 1200 հրթիռ է արձակել հարձակումից անմիջապես հետո

Իսրայելի հասցրած հարվածներին ի պատասխան Իրանից արձակվել է մոտ 1200 հրթիռ։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին «Al Mayadeen» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ագրեսիայից անմիջապես հետո Իրանից տարբեր ուղղություններով արձակվել է մոտ 1200 հրթիռ», – ասել է նա։

Շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Դրանից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հաղորդվել է Իրանից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին։ Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության՝ հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։

Leave a Comment