Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույցներ է ունեցել Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ՝ տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին։ Եգիպտոսի նախագահը կոչ է արել իր գործընկերներին խաղաղ ճանապարհով լուծել իրենց տարաձայնությունները՝ Իրանի հարվածներից հետո, հայտնում է նրա գրասենյակը։
«Եգիպտոսը համերաշխություն է հայտնում Իրանի կողմից հարձակման ենթարկված եղբայրական արաբական պետությունների հետ։
Այնուամենայնիվ, ռազմական սրացումը միայն տառապանքների կհանգեցնի Մերձավոր Արևելքի ժողովուրդների համար. դիվանագիտությունը ճգնաժամերը լուծելու միակ միջոցն է», – ընդգծել է էլ-Սիսին, ինչպես մեջբերել է նրա գրասենյակը։