Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. Նրա համար իր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա





Մարդը դժվարին և վտանգավոր պահերին է ցույց տալիս իր իսկությունը: Այդ ժամանակ է հնարավոր գնահատել մարդու պահվածքն ու բնութագրել նրա իրական նպատակները:

Այսօր Իրանի վրա հարձակում եղավ, որի մասին խոսում են բոլորը:

Հայաստանի ՀՀ Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել նիստ՝ ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Նշվել է, որ «… աշխատանքներ են տարվում ստեղծված իրավիճակի հնարավոր հետևանքները Հայաստանի համար կառավարելու ուղղությամբ…»։

Թվում է, թե այս լուրի մեջ ոչ մի տարօրինակ բան չկար:

Այդպես կլիներ, եթե այդ հանդիպմանը մասնակցեր նաև գործող վարչապետը:

Սակայն պարզվում է, Փաշինյանին այս հարցը ամենավերջում է հետաքրքիր:

Նա չի մասնակցել ԱԽ-ի այս աշխատանքներին, քանի որ … զբացված է եղել նախընտրական արշավով: Նա մեկնել է մարզեր՝ հանդիպելու համար քաղաքացիների հետ:

Միայն այս փաստը ցույց է տալիս Փաշինյանի իրական դիմագիծը:

Նույնիսկ իր կողմնակիցների համար պիտի պարզ լիներ, որ այս մարդուն ավելի հետաքրքիր է իր, այլ ոչ թե՝ Հայաստանի ճակատագիրը:

Միայն սույն փաստն արձանագրելուց հետո, կարելի է ասել՝ Փաշինյանն ակամայից ցույց տվեց, թե ինչ մեծ տարբերություն ունեն իր համար իր անձնական և երկրի շահերը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am



Leave a Comment