ՄԻՊ-ը ցավակցել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Էդգար Խաչատրյանի մահվան կապակցությամբ

Խոր ցավով տեղեկացանք «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Էդգար Խաչատրյանի մահվան մասին։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։

«Տարիներ շարունակ նա իր մասնագիտական գիտելիքն ու անսպառ նվիրումն ուղղել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի և քաղաքացիական հասարակության զարգացման գործին:

Էդգար Խաչատրյանը Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի անդամ էր:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմը խորին ցավակցություն են հայտնում Էդգար Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment