Al Jazeera․ Իրանական հրթիռը հարվածել է Կատարի հյուսիսում գտնվող հեռահար ռադարին

Կատարի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ իրանական հրթիռը հարվածել է երկրի հյուսիսում գտնվող նախազգուշացման ռադարին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով նախարարության աղբյուրին։

«Իրանական հրթիռը հարվածել է Կատարի հյուսիսում գտնվող հեռահար վաղ նախազգուշացման ռադարին», – ասել է հեռուստաալիքի աղբյուրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան, և իշխանությունները գնահատում են նյութական վնասը։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Իրանի հարվածի հետևանքով ոչնչացվել է Կատարում գտնվող ամերիկյան FPS-132 հրթիռային հարձակման վաղ նախազգուշացման ռադարային համակարգը։

Leave a Comment