Իրանի մայրաքաղաքի Նարմակ շրջանի առնվազն երեք բնակիչ զոհվել է ԱՄՆ-Իսրայելական հարձակման հետևանքով, ըստ իրանական SNN հեռուստաալիքի։
ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Հարվածներ են հասցվել Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Իրանի կողմից հրթիռային և միջուկային սպառնալիքներով։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հաղորդվել է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին։
Ըստ Tasnim լրատվական գործակալության, հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։