Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից բխող տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը սպառնացող վտանգի մասին և դատապարտել է սրացումը հրահրողներին։
«Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներով սկսված և երրորդ երկրների վրա Իրանի հարձակումներով շարունակված իրադարձությունները սպառնում են մեր տարածաշրջանի ապագային և համաշխարհային կայունությանը։ Մենք խորապես մտահոգված ենք միջազգային իրավունքը խախտող և անմեղ քաղաքացիների կյանքին սպառնացող ցանկացած գործողությամբ։
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», – ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ «տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»։