CNN. ԱՄԷ-ն նախապես տեղյակ չի եղել Իրանի դեմ նախատեսված ռազմական գործողության մասին

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) նախապես չեն տեղեկացվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անվար Գարգաշին։

Նա նաև նշել է, որ ԱՄԷ-ն, այնուամենայնիվ, սպասում էր այս հարձակմանը՝ հիմնվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքների վրա, հաղորդում է CNN-ը։

Leave a Comment