Սևանի, Վարդենիսի, Գորիսի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Փետրվարի 28-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը, Վեդի-Լանջառ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Վարդենիսի, Գորիսի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Արագածի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Leave a Comment