Աշխատանքներ են տարվում ՀՀ-ի վրա Մերձավոր Արևելքում իրավիճակի հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հայտնում են գրասենյակից:

Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ, նշված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Հարվածների տակ են հայտնվել Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տունը հիմնավորել է հարձակումը, իբր, Իրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին:

Հաղորդվել է Իրանի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին, օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվի շրջանում: ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածների են ենթարկվել նաև Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ռազմաբազաները:

Leave a Comment