ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ արժանի է երրորդ ժամկետով առաջադրվելու հնարավորությանը։
«Ժամանակը թռնում է, անցել է մեկ տարուց մի փոքր ավելի։ Գուցե մենք պետք է մնանք ևս մեկ ժամկետով», – ասել է Թրամփը Տեխասում ունեցած ելույթի ժամանակ։
Նա հարցրել է ներկաներին, թե արդյո՞ք իր վարչակազմը պետք է մնա ևս չորս տարի։
ԱՄՆ նախագահը, որին սահմանադրական փոփոխությունը սահմանափակում է երկու ժամկետից հետո կրկին պաշտոնի հավակնելու հնարավորությունը, ասել է, որ ինքը իրավունք ունի մնալ Սպիտակ տանը։
«Մենք իրավունք ունենք երրորդ ժամկետի համար, քանի որ երկրորդ անգամ տեղի է ունեցել դիվային խարդախություն», – ասել է հանրապետական նախագահը։
Թրամփը համաձայն չէր 2016 թվականի ընտրությունների արդյունքների հետ, ըստ որոնց հաղթել էր Ջո Բայդենը։