Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին և Պարսից ծոցի տարածաշրջանի ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին։
Ամենայն հավանականությամբ, սա նոր իրանական մարտավարություն է, որն այս պահին անակնկալի է բերել պատերազմ սանձազերծած կողմերին, որոնք կարծես միայն պատրաստ էին «հարված-դադար-պատասխան» արդեն ծանոթ սցենարին, մինչդեռ պատասխանը շարունակական է։
Իրանական ԶՈւ-ի ներկայացուցիչները պնդում են, որ այս մարտավարությունը պահպանվելու է առնվազն առաջիկա ժամերին։
Միայն ռազմական կարողություններին տեղյակ փորձագետները կարող են վերլուծել,, թե ինչպիսին են իրանական հրթիռների և ԱԹՍ-ների պաշարները և դրանց համալրման ռեսուրսը, սակայն փաստն այն է, որ Իրանի պատասխանն առայժմ չի դադարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: