Գերագույն առաջնորդին հեռացրել են մայրաքաղաքից․ ի՞նչ է կատարվում •

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այժմ գտնվում է մայրաքաղաք Թեհրանից դուրս անվտանգ վայրում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային։

Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։

Ըստ իրանական ԶԼՄ-ների, Իրանի մայրաքաղաքում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ։

Միևնույն ժամանակ, «Նուր Նյուզ» գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հայտնել է հրթիռային հարվածի հետևանքով տեղի ունեցած երկու պայթյունի մասին։

Leave a Comment