Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով 40 մարդ է զոհվել – Armenia Today

Առնվազն 40 մարդ է զոհվել, 48-ը՝ վիրավորվել Իրանի Մինաբա քաղաքում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Հարվածների տակ են հայտնվել Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տունը հիմնավորել է հարձակումը, իբր, Իրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին:

Հաղորդվել է Իրանի կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին, օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվի շրջանում: ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածների են ենթարկվել նաև Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ռազմաբազաները:

Leave a Comment