Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով աղջիկների տարրական դպրոցի աշակերտների շրջանում զոհերի թիվը հասել է 40-ի։ Iravaban.net-ը տեղեկանում է Իրանական ISNA գործակալությունից։
«Մինչ այժմ Մինաբ շրջանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է 40 աշակերտուհի։ Տուժել է նաև 48 աշակերտ», – նշվում է տարածված հայտարարության մեջ։
Ավելի վաղ «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի հարավում գտնվող աղջիկների տարրական դպրոցում զոհերի թիվը հասել է 24-ի։