«Ու այս մարդիկ մի ողջ պետության ճակատագիր են որոշում»․ Աննա Կոստանյան

«Ու այս մարդիկ մի ողջ պետության ճակատագիր են որոշում»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի հարևան պետությունը ենթարկվել է աշխարհի գերտերություն ԱՄՆ ուղիղ միջամտությամբ և աջակցությամբ՝ Իսրայելի կողմից հարձակման, տարածաշրջանը գերլարված վիճակում է, Միջին Արևելքը վերածվել է թեժ կաթսայի։ Այս իրավիճակում ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, փոխանակ անվտանգային խորհրդակցություն հրավիրի, բանակը բարձր պատրաստության բերի, դիտարկի իրանահայերի (և ոչ միայն հայերի) հնարավոր ներհոսքը ՀՀ. դժվար չէ կռահել, իհարկե, «խաղաղություն» է սփռում մարզերով մեկ՝ կուսակցական արտահերթ քարոզարշավի շրջանակներում։ Ու այս մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, քաղաքացիների ու մի ողջ պետության են ճակատագիր որոշում»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան

Leave a Comment