«Երևան երիտասարդական նվագախումբ»-ը վստահորեն ներկայացնում է մեր քաղաքը միջազգային հեղինակավոր բեմերում

«Երևան երիտասարդական նվագախումբ»-ը վստահորեն ներկայացնում է մեր քաղաքը միջազգային հեղինակավոր բեմերում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ «Երևան երիտասարդական նվագախումբ»-ը ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և այսօր արդեն վստահորեն ներկայացնում է մեր քաղաքը միջազգային հեղինակավոր բեմերում։

«Մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երիտասարդ երաժիշտները հանդես են եկել Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնի շրջանակում, ինչպես նաև Մոսկվայում և Թբիլիսիում։

Այս օրերին նրանք Բեյրութում են՝ մասնակցելով Al Bustan միջազգային երաժշտական փառատոնին։

Ինձ համար կարևոր է, որ Երևանի երիտասարդներն ունենան նման հարթակներ և կարողանան իրենց աշխատանքով ներկայացնել քաղաքը միջազգային լսարանին։

Հաջողություն եմ մաղթում նվագախմբի մեր երեխաներին առաջիկա երկու համերգներին»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment