Իրանը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ, ԶԼՄ-ները հաղորդում են զոհերի մասին

Իսրայելի պաշտպանության ուժերի և իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ բազաների ուղղությամբ։

Իսրայելական բանակի տվյալներով՝ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածք։ Հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ, և բնակիչներին կոչ է արվել ապաստան գտնել։ Տեղակայվում են հակաօդային պաշտպանության համակարգեր՝ սպառնալիքը կանխելու համար։ Իսրայելական բանակը հայտարարել է պահեստազորայինների զորահավաքի մասին։

Իրանական բալիստիկ հրթիռները հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազային։ Reuters-ի տվյալներով՝ Աբու Դաբիում հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Աբու Դաբիի բնակիչները պայթյունների ձայներ են, երբ Իրանը հրթիռներ է արձակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների, հաղորդում է AFP-ն։ Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ իրանական հրթիռները, հնարավոր է, թիրախավորել են ԱՄԷ մայրաքաղաքում գտնվող Ալ-Զաֆրա ավիաբազան։ 

Դուբայում նույնպես պայթյուններ են գրանցվել։ Ականատեսների տեսանյութերի համաձայն՝ ՀՕՊ համակարգերը հրթիռներ են որսացել «Դուբայ Մարինա» լողափի տարածքի վրայով։ ԱՄԷ-ի վրա հրթիռային հարձակման վերաբերյալ մանրամասներ դեռևս չկան: «Ալ Ջազիրան», հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Կատարը խոցել է իրանական հրթիռ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է հրթիռների առաջին ալիքի մասին՝ ի պատասխան Իրանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների՝ ընդգծելով, որ սա «իսրայելական ագրեսիային» արձագանք է։ Իրանական NourNews լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է «տասնյակ հրթիռների» արձակման մասին։

Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդում է, որ հրթիռներն ուղղված են նաև Կատարի և Բահրեյնի վրա։ Կատարում, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ավիաբազան, հրթիռ է որսացել հակաօդային պաշտպանության համակարգերը։ Պայթյուններ են տեղի ունեցել Բահրեյնում, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը, այդ թվում՝ Մանամայում, ԱՄՆ հինգերորդ նավատորմի սպասարկման կենտրոնում։

Իրանը հաստատել է, որ հարձակվել է Մերձավոր Արևելքում գտնվող չորս ամերիկյան բազայի վրա՝ Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

Reuters-ը, հղում անելով իրանական աղբյուրին, հաղորդել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մի քանի բարձրաստիճան պաշտոնյա։ 

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը կանխարգելիչ հարված էր հասցրել Իրանին։ Իսևայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել էր հարձակումը։ Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն մասնակցում է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը։ Reuters-ը տեղեկացրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։

 

Leave a Comment