Թրամփ․ Ես կհանեի պատժամիջոցները ՌԴ-ից, բայց սկզբից պետք է ավարտել պատերազմը

Թրամփ․ Ես կհանեի պատժամիջոցները ՌԴ-ից, բայց սկզբից պետք է ավարտել պատերազմը

28 փետրվարի 2026 – 14:23 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ-ն հավանություն կտա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես ցանկանում եմ վերացնել պատժամիջոցները։ Սակայն նախ պետք է ավարտենք այս պատերազմը», -ասել է նա լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանում բազմիցս ընդգծել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է կիրառել մի քանի տարի առաջ և շարունակել է սաստկացնել։ Մոսկվայում նշել են, որ իրենց ընդդիմախոսներին չի բավարարում համարձակությունը՝ ընդունելու նման քաղաքականության ձախողումը։

Հունվարի վերջին և փետրվարի սկզբին Աբու Դաբիում անցկացվել են անվտանգության հարցերով աշխատանքային խմբի փակ շփումներ՝ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրի չլուծված հարցերը։ Երկրորդ փուլի արդյունքներով Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների փոխանակում «157-ը 157-ի դիմաց» սխեմայով։

Այնուհետև փետրվարի 17-18-ին Ժնևում տեղի է ունեցել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ դրանք եղել են բարդ, սակայն գործնական։ Նա նշել է, որ Ուկրաինայի հարցով նոր հանդիպում տեղի կունենա մոտ ժամանակում։

Leave a Comment