«Դոգ»-ը՝ վարչապետի թեկնածու • Tribune.am

ԴՕԿ կուսակցության այսօրվա համագումարում որոշվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԴՕԿ դաշինքի վարչապետի թեկնածուն «Դոգ» մականունով հայտնի, այժմ ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանն է: Հայտնում է «Ազատությունը»։

Վերջինս Հենդերսոնի բանտից կուսակիցներին ուղղված ձայնային ուղերձում պնդել է, որ ԴՕԿ-ը գնում է ընտրություններին իր գլխավորությամբ:

«Լոկոմոտիվը ես եմ», — հայտարարել է Ղուկասյանը, հույս հայտնելով, որ առաջիկայում դուրս կգա բանտից:

«Այս բանտում մարդիկ խելագարվում են», — կուսակիցներին փոխանցել է Վարդան Ղուկասյանը՝ պնդելով, թե «շունն անգամ չէր դիմանա այդ պայմաններին»:

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը ցանկություն է հայտնել ԱՄՆ -ից տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն:

Leave a Comment