ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՓԵՏՐՎԱՐԻ). Մարդատար և բեռնատար գնացքների ճակատային բախում, ցանցային մալուխի արտոնագրում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հայաստան՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր
Արաբական երկրներ՝ Ուսուցչի օր
Հնդկաստան՝ Ազգային գիտության օր
Ֆինլանդիա՝ Կալևալայի օր

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1852 — Կոստանդնուպոլսում սկսել է հրատարակվել «Նոյյան Աղավնի» պարբերականը։

1880 — Ծնվել է հանրահայտ գեղանկարիչ Մարտիրոս Սարյան։

1905 — Ցարի բարձրագույն անվանական հրովարտակով Կովկասում վերականգնվել է փոխարքայությունը, և փոխարքա է նշանակվել Իլարիոն Վորոնցով-Դաշկով։

1912 — Ծնվել է հայազգի խորհրդային դիվանագետ Յակով Լազարևը։

1920 — Հայկական ազգային խորհուրդը հրավիրել է Ղարաբաղի հայերի 8-րդ համագումարը Շուշիում, միաժամանակ կազմակերպվել է այլընտրանքային համագումար Շուշիքենդ գյուղում, ինչի արդյունքում Ղարաբաղի հայությունը հայտնվել է մասնատված վիճակում։

1923 — Վախճանվել է արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը։

1928 — Երևանի պետական համալսարանում բացվել է Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը։

1936 — Ծնվել է ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Հակոբ Ջիվանյանը։

1973 — Վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Աշոտ Գրաշին։

1976 — Գործարկվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան-ի առաջին էներգաբլոկը։

1997 — Հայաստանի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

2007 — Ընդդիմադիր մի շարք կուսակցությունների ղեկավարների միջև մինչև ուշ գիշեր տևած քննարկումները արդյունքի չեն հանգեցրել։

2008 — Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Սերյոժա Սիրադեղյանին և Յուրա Մամյանին ազատ արձակելու պահանջով։

2012 — Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ-ը երկրի Սահմանադրությանը հակասող է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը։

2018 — Վախճանվել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։

2020 — Վախճանվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

2022 — ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են Կամո Քոչունցի վրա։

2024 — Վախճանվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկով։

ԱՇԽԱՐՀ

1066 — Բացվել է Վեստմինստերյան աբբայություն-ը։

1525 — Ացտեկների վերջին թագավոր Կուաուտեմոկը մահապատժի է ենթարկվել իսպանացիների կողմից։

1533 — Ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Միշել դը Մոնտեն։

1728 — Վախճանվել է ճապոնացի փիլիսոփա Օգյու Սարայը։

1732 — Պետերբուրգում բացվել է առաջին կադետական կորպուսը։

1835 — Լույս է տեսել ֆիննական «Կալևալա» էպոսի առաջին օրինակը։

1854 — Հիմնադրվել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը։

1878 — Ծնվել է էստոնացի կոմպոզիտոր Արթուր Կապպը։

1911 — Ծնվել է չեխ հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Օտակար Վավրան։

1916 — Վախճանվել է ամերիկա-անգլիացի գրող Հենրի Ջեյմս։

1922 — Եգիպտոսն անկախացել է Մեծ Բրիտանիայից։

1925 — Վախճանվել է Գերմանիայի առաջին նախագահ Ֆրիդրիխ Էբերտ։

1932 — Վախճանվել է ֆրանսիացի աստղագետ Գիյոմ Բիգուրդանը։

1935 — Ամերիկացի քիմիկոս Ուոլլես Կարեզերսը սինթեզել է նեյլոնը։

1951 — Լայնուս Պոլինգը և Ռոբերտ Կորին թեորիապես հիմնավորել են սպիտակուցների երկրորդային կառուցվածքը։

1955 — Կայացել է Հանոյ–Պեկին–Մոսկվա–Բեռլին երկաթուղային հաղորդակցության հանդիսավոր բացումը։

1956 — ԱՄՆ-ում արտոնագրվել է համակարգչի ցանցային մալուխը։

1978 — Վախճանվել է անգլիացի ֆանտաստ գրող Էրիկ Ֆրենկ Ռասելը։

1991 — Ավարտվել է Պարսից ծոցի պատերազմը։

1992 — Բոսնիա-Հերցեգովինայում հայտարարվել է Սերբական կրաինայի ստեղծումը։

1994 — Բոսնիական պատերազմի ընթացքում Բանյա-Լուկայի շրջանում տեղի է ունեցել այդ պատերազմի միակ հայտնի օդային մարտը։

1998 — Սկսվել է Կոսովոյի պատերազմը։

2013 — Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հրաժարական է ներկայացրել։

2023 — Հունաստանում տեղի է ունեցել մարդատար և բեռնատար գնացքների ճակատային բախում, զոհվել է ավելի քան 100 մարդ։

2025 — Տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի-ի սկանդալային հանդիպումը, որն ավարտվել է լեզվակռվով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Leave a Comment