«Վերջին շանս». ԶԼՄ-ն հայտնել է Արփինե Սարգսյանին պաշտոնանկ անելու ՔՊ պահանջի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը դժգոհ է Աջափնյակում տեղի ունեցած կրակոցներից հետո փոխոստիկանապետերի պաշտոնանկությունից, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ իշխող թիմը կարծում է, որ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին պետք էր պաշտոնանկ անել։

Թերթը նշում է, որ նրա պաշտոնանկության հարցը քննարկվել է Փարաքարում անցյալ տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ սպանվել էր համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։

Թերթի պնդմամբ՝ Փաշինյանը չի կարող պաշտոնանկ անել Սարգսյանին արտաքին հովանավորների, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատան աջակցության պատճառով։ Թիմին հստակեցվել է, որ նախարարին տրվում է վերջին շանս, և հաջորդ միջադեպը չի ներվի, հավելել է թերթը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Աբովյան 25 հասցեում դանակահարության հետևանքով երեք անձ էր հոսպիտալացվել, որոնցից երկուսը՝ անչափահաս: Փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի էր ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել էր 1 մարդ: Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում դանակահարության հետևանքով մահացել էր 20-ամյա երիտասարդ: Փետրվարի 22-ին «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել էր կայազորի նախկին զինվորական դատախազ Տիգրան Սուքիասյանի դին. մահվան հանգամանքները՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն, պաշտոնապես դեռևս պարզված չեն:

Leave a Comment