«Պահքը լռություն է սիրում»,- ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Հայր Սուրբը նշում է. «Եթե պահք եք պահում, ապա կարիք չկա դրա մասին բարձրաձայնել կամ չպահողներին մեղադրել։ Եկեղեցու հայրերն ասում են՝ ոչ թե մենք ենք պահք պահում, այլ պահքը՝ մեզ։ Հոգևոր կյանքը լռություն է սիրում, երբ Աստված խոսում է մեր ստի և հոգու հետ, փորձեք այս ընթացքում ազատվել ձեր մեղքերից ու կախվածություններից։
Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է՝ սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգոնում»։