ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տեսաուղերձում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ) պահանջել է վայր դնել զենքը։
«Ես հայտարարում եմ, որ այսօր երեկոյան դուք պետք է վայր դնեք զենքը և ստանաք լիակատար անձեռնմխելիություն, իսկ որպես այլընտրանք՝ ձեզ անխուսափելի մահ է սպասվում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Իր ուղերձի ընթացքում նա նաև նշել է, որ հարվածների հետևանքով կարող են լինել զոհեր։
«Մենք կարող ենք զոհեր ունենալ. պատերազմում դա հաճախ է պատահում, բայց մենք դա անում ենք հանուն ապագայի»,- նշել է նա։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստվում է «հողին հավասարեցնել» Իրանի հրթիռային արդյունաբերությունը։
«Մենք պատրաստվում ենք ոչնչացնել նրանց հրթիռները և հողին հավասարեցնել նրանց հրթիռային արդյունաբերությունը։ Այն կոչնչացվի»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը դիմել է նաև իրանցի ժողովրդին։
«Երբ մենք ավարտենք, ստանձնեք ձեր կառավարության ղեկը՝ այն կպատկանի ձեզ։ Սա կարող է ձեր միակ հնարավորությունը լինել հետագա սերունդների համար»,- ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: