Աֆղանստանում պակիստանյան ինքնաթիռ է խոցվել, օդաչուն գերի է վերցվել

Աֆղանստանի Նանգարհար նահանգում պակիստանյան ռազմական ինքնաթիռ է խոցվել, իսկ օդաչուն գերի է վերցվել, հաղորդում է Ariana լրատվական գործակալությունը։

«Նանգարհարում պակիստանյան ռազմական ինքնաթիռ է խոցվել, իսկ օդաչուն գերի է վերցվել», – հաղորդել է գործակալությունը՝ հղում անելով ռազմական հրամանատարության խոսնակ Վահիդուլլահ Մոհամմադիին։

Նշվում է, որ պակիստանյան ռազմական ինքնաթիռը խոցվել է աֆղանական ուժերի կողմից՝ նահանգի մայրաքաղաք Ջալալաբադի 6-րդ շրջանում։

Նանգարհարի պաշտոնյաները հրաժարվել են միջադեպի մանրամասները հայտնել՝ նշելով միայն, որ ինքնաթիռը պատկանել է Պակիստանի ռազմաօդային ուժերին։

Leave a Comment