Աշխատանքներ են տարվում Իրանի վրա 4-օրյա ինտենսիվ հարվածների համար. N12

Աշխատանքներ են տարվում Իրանի վրա 4-օրյա ինտենսիվ  հարվածների համար. N12

Իսրայելը այսօր առավոտյան սկսել է հարվածներ հասցնել Թեհրանին։ Ըստ Fars-ի՝ պայթյուններ են տեղի ունեցել նաև Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում։ Հարվածների թիրախում նաև Իրանի միջուկային օբյեկտներն են։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։ Պայթյուններից մեկը եղել է նրա կեցավայրի տարածքում։ ԱՄՆ-ն օդային և ծովային հարվածներ է հասցնում Իրանին։

Թեհրանը պատրաստվում է հակահարվածի, և պատասխանը կլինի ջախջախիչ։

Ըստ N12-ի՝ իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում 4-օրյա ինտենսիվ համատեղ հարվածների համար. «Դրանց արդյունքում՝ Թեհրանը նախկին տեսքը չպետք է ունենա»։ Հարվածների թիրախը իրանական ողջ վերնախավն է, այդ թվում՝ Խամենեին։

New York Times-ի տեղեկացմամբ՝ տասնյակներով հարվածներ են հասցվում Իրանի տարբեր օբյեկտներին Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներից:

Ըստ ԶԼՄ-ների՝ իսրայելական հարվածների թիրախ են դարձել Հետախուզության նախարարությունը,ՊՆ-ն, Ալի Խամենեիի նստավայրը և Թեհրանում գտնվող Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։ Tasnim-ը հայտնում է, որ 7 հրթիռ է արձակվել Իրանի նախագահական պալատի և Գերագույն առաջնորդ Խամենեիի համալիրի մոտակայքում։

 

Leave a Comment