Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել Է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին

Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, փոխանցել է RBC-ն։

«Իսրայելի պետությունը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, որի արդյունքում մոտ ապագայում Իսրայելի պետությանը կհասցվեն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ»,- նրա խոսքերը մեջբերել է հեռուստաալիքը։

Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող 30 թիրախների, այդ թվում՝ երկրի նախագահի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավարի նստավայրերին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նա նաև պնդել էր, որ Թեհրանից դեռևս երաշխիքներ չի ստացել, որ չունի նման զենք ձեռք բերելու մտադրություն։

Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում: Փետրվարի 26-ին տեղի ունեցած բանակցություններից հետո Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել էր, որ «բանակցություններում էական առաջընթաց» է գրանցվել։

 

Leave a Comment