Բոլիվիայի ռազմաօդային ուժերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Էլ Ալտո քաղաքում՝ Լա Պասի մոտակայքում։
Ռոյթերսի տվյալներով՝ այս մասին հաղորդել են տեղական հեռուստաալիքները։
Ուրբաթ երեկոյան Բոլիվիայի ռազմաօդային ուժերի «Հերկուլես» ինքնաթիռը վթարի է ենթարկվել Էլ Ալտո քաղաքի պողոտայում՝ մայրաքաղաք Լա Պասի մոտ։
Unitel հեռուստաալիքը հետագայում հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, 12-ը՝ վիրավորվել։
Իր հերթին, Բոլիվիայի հրշեջ ծառայության ղեկավար Պավել Տովարը հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ վթարի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները մահացել են։ Բժիշկներն ու հրշեջները շարունակում են աշխատել դեպքի վայրում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը գումար էր տեղափոխում Բոլիվիայի Կենտրոնական բանկի համար։