«Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը մինչև հիմա չի փոխվել»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը մինչև հիմա չի փոխվել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «38 տարի առաջ՝ փետրվարի 27–29-ը, Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ջարդ կազմակերպեցին հայերի նկատմամբ, ինչի հետևանքով ոչ միայն մեծաթիվ զոհեր եղան, այլև հարյուրավոր մարդիկ խոշտանգվեցին, բռնաբարվեցին և ծանր կտտանքների ենթարկվեցին. մի քանի տասնյակ հազար հայեր ստիպված լքեցին իրենց տներն ու բնակավայրերը։
Ադրբեջանական վայրագությունները համակարգված բնույթ էին կրում՝ կազմակերպված խմբեր, զինված հրոսակներ, հայերի բնակարանային հասցեներ և այլն։
Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը մինչև հիմա չի փոխվել։ Ավելին՝ ադրբեջանցիները հպարտանում են իրենց արածով և պարբերաբար սպառնում, որ, եթե կարիքը լինի, նույն կերպ կվարվեն։
Սրան ի պատասխան՝ փաշինյանական ռեժիմը փակել է ոչ միայն արցախյան էջը, այլև չտեսնելու, չլսելու է տալիս պատմական ոճիրը՝ համակերպվելով ադրբեջանական հանցանքների և ատելության դրսևորումների հետ, ինչը հղի է կրկնությամբ ու առավել սարսափելի իրադարձություններով»։

Leave a Comment