Միացյալ Նահանգները հույս ունի վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում՝ Տեխաս կատարած աշխատանքային այցից առաջ։
«Կուբայի կառավարությունը խոսում է մեզ հետ։ Նրանք մեծ խնդիրներ ունեն, նրանք փող չունեն, այս պահին ոչինչ չունեն։ Բայց նրանք խոսում են մեզ հետ, և, հնարավոր է, մենք բարեկամաբար վերահսկողություն հաստատենք Կուբայի նկատմամբ», – հայտարարել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։