ԵԼ 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները

Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։

Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը ուղիղ էին դուրս եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերն անցումային փլեյ-օֆֆում են պարզել մյուս 8 ուղեգրերի հասցեատերերին։

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․

«Գենկ» — «Ֆրայբուրգ»
«Բոլոնիա» — «Ռոմա»
«Ֆերենցվարոշ» – «Բրագա»
«Շտուտգարտ» — «Պորտու»
«Պանատինայկոս» — «Բետիս»
«Նոթինգհեմ Ֆորեստ» — «Միտյուլան»
«Սելտա» — «Լիոն»
«Լիլ» — «Ասթոն Վիլա»

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 12-ին, պատասխան խաղերը՝ մարտի 19-ին։

Leave a Comment