Միլանում տրամվայի վթարի հետևանքով զոհվել է 2 անձ, վիրավորվել՝ 40-ը – Armenia Today

Միլանում տրամվայի վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել առնվազն 40-ը, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են, հայտնում է Corriere della Sera-ն։

Գծերից դուրս գալուց հետո տրամվայը բախվել է շենքին՝ վրաերթի ենթարկելով հետիոտներին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեքենան ընթանում էր մեծ արագությամբ։ Նշվում է, որ վարորդը թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Leave a Comment