Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է․ Տեր-Պետրոսյան

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանն է, հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել:

Տեր-Պետրոսյանը նշել է, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: «Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»,- շեշտել է նախկին նախագահը:

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։

Կարապետյանը կալանքից հետո հայտարարել էր «Մեր ձևով» շարժումը նախաձեռնելու մասին: Հունվարին «Մեր ձևով»-ը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Նա փետրվարի 11-ին միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է:

Leave a Comment