Պատերազմ և համավարակ՝ միաժամանակ. համակարգը աշխատել է ճգնաժամային ռեժիմով․ Արսեն Թորոսյան

Iravaban.net–ը  «Հարցազրույց գործադիր մարմնի անդամի հետ» շարքի շրջանակում զրուցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի հետ։

Արսեն Թորոսյան նշում է, որ պետական բարձր պաշտոնը դժվարացնում է անձնական կյանքի և աշխատանքի հավասարակշռումը։ Նրա խոսքով՝ ընտանիքն ու երեխաները հաճախ դժգոհում են ժամանակի պակասից, քանի որ աշխատանքը գրեթե չի ավարտվում և շարունակվում է նաև շաբաթ-կիրակի օրերին։ Թորոսյանը նշում է, որ օրն սկսում է վաղ առավոտյան՝ սպորտով զբաղվելով, իսկ ընտանիքից հեռու մնալը դիտում է որպես զոհողություն՝ հանուն ավելի լայն հասարակական խնդիրների լուծման։

 

 

Արսեն Թորոսյանի խոսքերով համավարակի ընթացքում առողջապահական համակարգը գործել է գերկազմակերպված ռեժիմով, և հետագա քննադատությունները կապված են իրավիճակի «վերանայման» փորձերի հետ։ Նրա խոսքով՝ համակարգը կառավարվել է շտաբային ձևաչափով, արագ որոշումների և մեծ ռեսուրսների ներգրավմամբ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել հազարավոր լրացուցիչ զոհերից։ Թորոսյանը ընդգծում է, որ բժիշկներն ու բուժաշխատողները ծանր պայմաններում մեծ աշխատանք են կատարել՝ նույնիսկ պատերազմի օրերին, երբ COVID-19-ի բուժումը շարունակվել է նաև Ստեփանակերտում։

Նախարարը նշում է, որ COVID-19-ը ծանր և նոր հիվանդություն էր, որի հետևանքով հազարավոր մարդիկ մահացել են, սակայն Հայաստանի մահացության ցուցանիշները համեմատաբար ցածր են եղել նմանատիպ և ավելի զարգացած երկրների համեմատ։ Նրա խոսքով՝ մահացածների մեծ մասը ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, իսկ բժիշկների աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կանխել հազարավոր ավելի մեծ կորուստներ։

 

 

 

Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան
Լրագրող՝ Թագուհի Մանուկյան
Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան
Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան

Leave a Comment