«Ցնցված եմ», «Իրենց ամեն ինչն է PR», «Ոչ մեկի գործը չէ», «Կարող է սո՞ւտ է». հարցում՝ Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի բաժանության մասին

«Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 27-ին տեղեկացրեց իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնության ավարտի մասին։

Փաշինյանն ու Հակոբյանը քաղաքացիական ամուսնության մեջ էին գտնվում, իրենց միությունը պաշտոնապես չէին գրանցել:
Փաշինյանը, մեկնաբանելով նախկին տիկնոջը, սոցիալական ցանցում գրեց, որ այդ որոշմանը հարգանքով է վերաբերվում՝ շեշտելով, որ իրենց համատեղ կյանքի ընթացքում Հակոբյանն իրեն մշտապես աջակցել է։

Հակոբյանը, որ իր որոշման մասին կրկին սոցիալական ցանցի տեսանյութով էր տեղեկացրել, նաև ցուցադրել է, թե ինչ է իր հետ տանում Կառավարական առանձնատնից․ դրանք հիմնականում անձնական իրեր և գրքեր են, մանրամասնել է նա։

Հակոբյանը նաև տեղեկացրել է իր որոշ ֆինանսական միջոցների մասին և պնդել, որ ապրելու է վարձակալած բնակարանում։
Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ փորձելով պարզել՝ ի՞նչ կարծիք ունեն այս մասին քաղաքացիները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment