ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի հետ քննարկել է «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման» և «Երասխ-Նախիջևան» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը, հայտնում է ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։
