Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Սլովակիայի հետ համատեղ Ուկրաինա մասնագետների խումբ ուղարկելու մտադրության մասին, որոնք կգնահատեն Դրուժբա նավթամուղի վիճակը, հայտնում է Interfax-ը։
Նա Facebook սոցիալական ցանցում հայտնել է, որ իր սլովակ գործընկեր Ռոբերտ Ֆիցոյի հետ պայմանավորվել է ստեղծել համատեղ քննիչ հանձնաժողով՝ Դրուժբա նավթամուղի վիճակը պարզելու համար։
«Ես կոչ եմ անում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն թույլ տալ հունգարացի և սլովակ տեսուչների մուտքը և վերսկսել Դրուժբայի աշխատանքը»,- նշել է Օրբանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա այն բանից հետո, երբ հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող Դրուժբա նավթամուղով ռուսական նավթի մատակարարումները դադարեցվել էին ինչպես Հունգարիայի, այնպես էլ Սլովակիայի համար։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն Ուկրաինայի այս որոշումն անվանել էր քաղաքական շանտաժ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: