Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից 2025 թվականի հունիսին հասցված հարվածներից հետո Իրանը ՄԱԳԱՏԷ-ին զրկել է իր միջուկային ծրագրի ամենակարևոր կողմերի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելության ունենալու հնարավորությունից, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Նշվում է, որ պատշաճ հասանելիության բացակայության դեպքում ՄԱԳԱՏԷ-ն չի կարողանում ստուգել հարձակման ենթարկված օբյեկտների կամ այնտեղ գտնվող միջուկային նյութերի վիճակը։
ՄԱԳԱՏԷ-ն հավելել է, որ իրանական միջուկային օբյեկտների վրա հարվածները ստեղծել են աննախադեպ իրավիճակ, սակայն կարծում է, որ Իրանի համար կարևոր է վերադառնալ միջազգային միջուկային վերահսկողության տակ։
Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ, որի հայտարարված նպատակն էր ոչնչացնել Թեհրանի միջուկային ծրագիրը։ Իրանը հակադարձեց՝ հարվածներ հասցնելով Իսրայելին։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարվածեց Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի։ Հետագայում նախագահ Թրամփը հայտարարեց հրադադարի մասին, որին Իրանը և Իսրայելը համաձայնեցին։
