«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Ռուբեն Ամորիմին: Նրանք պաշտոնապես հաստատել են, որ գլխավոր մարզիչ հեռացումը կարող է ակումբին արժենալ գրեթե 16 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Պորտուգալացի մասնագետը պաշտոնանկ է արվել հունվարի 5-ին՝ ակումբի ղեկավարության հասցեին հրապարակային քննադատությունից հետո։ Նա հայտարարությունն արել էր Leeds United-ի դեմ 1-1 հաշվով ավարտված հանդիպումից հետո։
Հայտարարությունը հրապարակվել էր մեկ օր անց, երբ ակումբը ներկայացրել էր իր երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, ըստ որի գրանցվել էր 32.6 միլիոն ֆունտ ստեռլինգ շահույթ։
Ակումբը կձևավորի մինչև 15.9 միլիոն ֆունտ ստեռլինգի պահուստ, որը կարող է վճարվել Ամորիմին և նրա մարզչական շտաբին։
41-ամյա մարզիչը դեռևս հրապարակավ չի մեկնաբանել «Յունայթեդում» իր աշխատանքային շրջանը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ մոտ ապագայում հրապարակային հայտարարություն չի սպասվում։
