Տրանսպորտային բացո՞ւմ, թե նոր կախվածություն․ ռուսական պատվիրակությունը Երևանում է

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։

Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։

The post Տրանսպորտային բացո՞ւմ, թե նոր կախվածություն․ ռուսական պատվիրակությունը Երևանում է appeared first on Tribune.am.

Leave a Comment