Նոր գիտական վերլուծության համաձայն՝ կոլագենի հավելումների ամենօրյա ընդունումը կարող է երիտասարդացնել մաշկը՝ բարձրացնելով առաձգականությունն ու խոնավությունը, սակայն այն չի կանխում կնճիռների առաջացումը։
Մասնագետները ուսումնասիրել են առկա տվյալները և նշել՝ կոլագենի հաբերն ու փոշին երկարաժամկետ օգտագործելու դեպքում կարող են որոշակի բարելավում հաղորդել մաշկին, սակայն այն տեսանելի կլինի որոշ ժամանակ հետո։
Կոլագենը սպիտակուցի տեսակ է, որն արտադրվում է օրգանիզմում։ Այն ամրացնում է մաշկը, եղունգները, ոսկորները, շարակցական հյուսվածքները, ջլերն և աճառը։
113 փորձարկումների արդյունքների համաձայն՝ կոլագենի հավելումները կարող են նաև թեթևացնել արթրիտի հետ կապված հոդային ցավն ու կարկամությունը։
