Մոսկվայի Նագորնի շրջանային դատարանը Google ընկերության նկատմամբ նշանակել է ընդհանուր 16 միլիարդ 17 միլիոն ռուբլու չափով վարչական տուգանք, հայտնում է Интерфакс-ը։
Google-ը մեղավոր է ճանաչվել վարչական պատժից խուսափելու մեջ:
Ռուսական դատարանները բազմիցս տուգանել են Google-ին՝ վերջինիս ծառայություններից արգելված բովանդակությունը չհեռացնելու, օգտատերերի անձնական տվյալների լոկալիզացիայից հրաժարվելու և այլ խախտումների համար:
2021 թվականի վերջից ընկերությունը ՌԴ-ում երկու անգամ ենթարկվել է տուգանքների՝ ընդհանուր ավելի քան 29 միլիարդ ռուբլու չափով: Դրամական միջոցների մի մասը ընկերությունից բռնագանձվել է ՌԴ Դաշնային հարկադիր կատարումների ծառայության կողմից:
