«Սրանց հիմնական նպատակը «լափամանի» մոտ առաջնային տեղ զբաղեցնելն էր»․ Դերենիկ Մալխասյանց

«Սրանց հիմնական նպատակը «լափամանի» մոտ առաջնային տեղ զբաղեցնելն էր»․ Դերենիկ Մալխասյանց

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիսաբաց լուսամուտներ»-ի որակի շոուն մի կողմ։ Պարզվում է, որ Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմին ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ է բաշխել։ Դոլարով արտահայտված՝ ավելի քանի 110 միլիոն դոլար ՔՊ-ական իշխանությունը բաժանել է պարգևավճարների ու դրամական խրախուսումների տեսքով։ Այս տվյալներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցների պարգևավճարները: Այսինքն՝ թիվը շատ ավելի մեծ է։
Սա իշխանությունն է, որը Հայաստանի պետական բյուջեին վերաբերվում է որպես սեփական գրպանի։ Ժամանակին լափաման-լափաման էին գոռում ու նախկիններին մեղադրում լափամանից օգտվելու մեջ։ Պարզվում է սրանց հիմնական նպատակը այդ «լափամանի» մոտ առաջնային տեղ զբաղեցնելն էր»։

Leave a Comment