
«Մենք գործ ունենք ոչ թե դատավարության հետ՝ օրենքի շրջանակներում, այլ դասական քաղաքական հետապնդման համատեքստում քաղաքական դատավարության հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավարությանը: «Այս ամեն ինչը, ըստ էության, կատակերգական ժանրին մոտ, տրագիկոմեդիայի ժանրի տարրեր պարունակող գործողություն է, ն՛ել է Ֆիդանյանը՝ հավելելով, որ սպասելիքներ առանձնապես չեն կարող լինել, որովհետև «որոշումները այսօր ՀՀ-ում կայացնում են ոչ թե պատկան մարմինները՝ օրենքի շրջանակում, այլ գործող ռեժիմը՝ իր պարագլխի ղեկավարությամբ»: