Ադրբեջանում գրանցվել են մի քանի երկրաշարժեր – Armenia Today

Ադրբեջանի Շամախիի շրջանում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15:52-ին՝ 13 կմ խորության վրա։

Կարճ ժամանակ անց հաջորդել է 5 մագնիտուդով հետցնցում։ Երկրաշարժի էպիկենտրոնում զգացվել է 3-4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ շրջակա տարածքներում՝ 3-4 մագնիտուդ։

Սեյսմիկ ակտիվությունը շարունակվել է. ժամը 16:05-ին 10 կմ խորության վրա գրանցվել է ևս մեկ 3,3 մագնիտուդով երկրաշարժ։

Leave a Comment